Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ընկերական հանդիպումներ Եվրոպայում

Ընկերական հանդիպումներ Եվրոպայում
18.11.2016 | 09:43

Հին աշխարհամասում մեծ թվով հավաքականներ օրերս անցկացրել են ընկերական հանդիպումներ: Անդրադառնանք մի քանիսին: Այսպես՝ ֆուտբոլային գերտերությունների ընտրանիներից հաղթողն այդպես էլ չի որոշվել Իտալիա-Գերմանիա, Ֆրանսիա-Կոտ դ’Իվուար, Անգլիա-Իսպանիա դիմակայություններում:

Ընդ որում, եթե առաջին երկուսում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, երկրորդում 2:0 հաշվով հաղթող անգլիացիները չեն կարողացել դիմակայել իսպանացիների վերջին տասը րոպեների հզոր ճնշումին: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև չեխերի ու դանիացիների դիմակայությունում՝ 1:1, իսկ ահա ուկրաինացիները 2:0 հաշվով պարտության են մատնել սերբերին, խորվաթները (արտագնայում)՝ հյուսիսիռլանդացիներին՝ 3:0:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ